Մենք Հայաստանում Mabanol Oil, OE Germany և Cojali ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչներն ենք և իրականացնում ենք յուղերի, շարժիչների պահեստամասերի ու համակարգերի բացառիկ ներմուծում և վաճառք։
Այս առաջատար ապրանքանիշերի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս հաճախորդներին առաջարկել բարձրորակ արտադրանք և հուսալի սպասարկում։
ՆԻԱՇ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2000 թվականին։ Լինելով կայուն և դինամիկ զարգացող տրանսպորտային ընկերություն՝ որակյալ մասնագետների թիմով, «NIASH»-ն առաջարկում է բեռնափոխադրման ծառայությունների լայն շրջանակ Հայաստանի Հանրապետության տարածքում, այդ թվում՝
* Լոգիստիկա
* Բեռների բարձում և բեռնաթափում
* Պահեստավորում։
Ընկերությունը վարձակալության է տրամադրում արտադրական նշանակության պահեստներ։
Ընկերության տարածքի հարևանությամբ անցնում է երկաթուղային գիծ, ինչը հնարավորություն է տալիս կազմակերպել երկաթուղային բեռնափոխադրումներ Հայաստանի Հանրապետության տարածքում։
Մեր ավտոպարկում ընդգրկված են եվրոպական արտադրության բեռնատարներ, այդ թվում՝
MAN, Ford, Scania, Mercedes-Benz և Iveco:

Մեր գլխավոր նպատակն է մատուցել բարձրորակ ծառայություններ մրցունակ գներով՝ յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերելով անհատական մոտեցում։ Մեր մասնագետները վերահսկում են ծառայության մատուցման յուրաքանչյուր փուլը և հաճախորդներին առաջարկում առավել հարմար պայմաններ։ Երկարամյա բարեխիղճ աշխատանքի շնորհիվ մենք արժանացել ենք մեր հաճախորդների վստահությանը և հավատարմությանը։

Մենք բաց ենք համագործակցության համար վերոնշյալ ծառայություններով հետաքրքրված բոլոր ընկերությունների հետ։
Մենք տրամադրում ենք բարձրորակ ծառայություններ շահավետ պայմաններով՝ ապահովելով մեր ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումը։




