ՆԻԱՇ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2000թ-ին:
Լինելով կայուն և դինամիկ զարգացող տրանսպորտային կազմակերպություն, ունենալով արտասահմանում որակավորված մասնագետներ՝ ընկերությունն առաջարկում է ինչպես առանձին, այնպես էլ կոմպլեքս տրանսպորտային ծառայությունների ամբողջական սպեկտր ՀՀ տարածքում,
որն իր մեջ ներառում է
* Բեռնափոխադրումների իրականացում
* Ապրանքների բեռնաբարձում, բեռնաթափում և բեռնամշակում
* Ապրանքների պահեստավորում։
Ընկերությունը ունի նաև արտադրական պահեստներ,որը հնարավոր է վարձակալել։
Ընկերության տարածքում առկա է նաև երկաթգիծ, որով հնարավոր է կազմակերպել երկաթուղային բեռնափոխադրումներ ՀՀ տարածքում:
Ընկերությունը համալրված է ռուսական և արտասահմանյան հայտնի բեռնատար ավտոմեքենաներով,
մասնավորապես՝
MAN, SCANIA, MERCEDES, DAF, IVECO մեքենաներով:
Մեր հիմնական նպատակն է մատուցել որակյալ ծառայություններ մրցունակ գներով` յուրաքանչյուր հաճախորդին ցուցաբերելով առանձնահատուկ մոտեցում: Մեր աշխատակիցները հետևում են մատուցվող յուրաքանչյուր ծառայության ընթացքին և օպտիմալ պայմաններ մշակում պատվիրատուների համար: Տարիների վստահելի աշխատանքի շնորհիվ ձեռք ենք բերել հավատարիմ գործընկերներ:
Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն կազմակերպությունների հետ, որոնք հետաքրքրված են վերոնշյալ ծառայություններով և պատրաստ ենք առաջարկել կայուն և որակյալ ծառայությունների մատուցում շահավետ պայմաններով՝ երաշխավորելով մեր պարտավորությունների բարեխիղճ կատարումը: